Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր` հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը` հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
Յուրօրինակ այս մոտեցման արդյունքում բակերում առկա ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերը դառնում են գունառատ: 2012թ.-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 190 բակում, իսկ այս տարի բակային տարածքներում մեկնարկած նկարազարդման աշխատանքների շրջանակում 230 բակում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր մայրաքաղաքի 179 կամարանցումներ բարեկարգված են ու նկարազարդված հայկական բնաշխարհի պատկերներով, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով ու հայկական էպոսի և հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներով: