կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 22:11
Տնտեսական

Հիմնանորոգվել ու բարեկարգվել են մի շարք մարզային նշանակության ճանապարհներ

Հիմնանորոգվել ու բարեկարգվել են մի շարք մարզային նշանակության ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Հիրոյուկի Ցուզակիի գլխավորությամբ։

 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկի հետ արդյունավետ աշխատանքներ են ընթանում ճանապարհաշինության ոլորտում։ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել ու բարեկարգվել են մի շարք մարզային նշանակության ճանապարհներ։ Սակայն ցանկություն կա խորացնելու համագործակցությունը նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
 
Ներկայացնելով միասնական տոմսի և նոր տրանսպորտային համակարգերի կառավարման ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ դրանցում մեծ տեղ է ունենալու նոր տեխնոլոգիաների ներդրումը։  
 
Հիրոյուկի Ցուզակին, կարևորելով համագործակցության հետագա ընդլայնումը, նշեց, որ ներկայացված գաղափարներն ընդունելի են: Արդեն ընթացող համատեղ աշխատանքներին զուգահեռ՝ քայլեր կկատարվեն նոր առաջարկները ՀԲ-ի առաջիկա ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին։ Մասնավորապես, քննարկվեց Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունը։ Հիրոյուկի Ցուզակին ներկայացրեց նաև «Ինժեներական քաղաք» նախագիծը, որը զգալի նշանակություն է ունենալու ինժեներական ոլորտի առաջընթացի և այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ։