Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աշխատանքային այց` եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր.
• Այսօր միջշրջանային աշխատանքային այց եմ կատարել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA)՝ Արցախում հունիսին անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր
• Ուրախ եմ տեղեկացնել, որ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում և Ասկերանի քաղաքային մարզադաշտում ընթացքի մեջ են նոր հանդերձարանների, պահեստային նստարանների ու սանհանգույցի, ավտոկայանատեղիի, ժամանակակից ցուցատախտակների, մարզադաշտերի մերձակա գոտիների կանաչապատման և ընդհանուր բարեկարգման աշխատանքները։
• Մարզադաշտերում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և շփվելով շինարարների հետ՝ հանձնարարել եմ չհապաղել և ըստ ժամանակացույցի ավարտին հասցնել աշխատանքները։
• Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում մարզադաշտերի բարեկարգման և արդիականացման ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և բարերարների միջոցների համակցումով, իսկ Մարտունիում, որտեղ կառուցվում է լրիվ նոր մարզադաշտ, համապատասխան ծախսերի մեծ մասն ստանձնել է «Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամը՝ հանձին հիմնադիր, բարերար Վլադիմիր Ավագյանի»: