կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-02 16:56
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Հետքերը մաքրելով

Գլխավոր դատախազ ընտրվելու կապակցությամբ Գևորգ Կոստանյանն առաջին ընծան է ստացել. Հովիկ Աբրահամյանը նրան սպիտակ թաշկինակ է նվիրել, որով դատախազը կմաքրի իր վրա թափված մաղձը և, ամենակարևորը, հոկտեմբերի 2-ին առաջին անգամ, որպես գլխավոր դատախազ, գործի գնալիս կսրբի գլխավոր դատախազության շենքի դուռը:

 

Ռազմավարական մոդա

 Հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան այցի շրջանակներում` ԱԺ նախագահի հրահանգով ԱԺ հատկապես պատգամավոր ՀՀԿ-ուհիներին ու աշխատակազմի կին անդամներին արգելված է մինի հագնել, այլ միայն մաքսի:

 

Աճուրդ

ԱԺ-ում չհանդարտվող ԱԺիոտԱԺ է. Գևորգ Կոստանյանին դեմ քվեարկած 3 քվեաթերթիկներից գոնե մեկին տիրանալու քաղաքական աճուրդում գինը հասել է աստղաբաշխական թվերի: Ընդդիմադիր կա` պատգամավորական աշխատավարձն է վար դնում: Կա որ` սեփական օֆիսն է զոհում: Քվեաթերթիկներին նույնիսկ «նիսյայով» տիրանալու փորձեր են արվում` սեղանին են դրվում «քֆուրներն» ու «հորս արևները»:

 

Պահանջարկ

Հաշվի առնելով ժամ առ ժամ աճող պահանջարկը` կառավարությունը որոշել է Գեւորգ Կոստանյանին դեմ քվեարկած քվեաթերթիկի տեսքով ու տեքստով պարտատոմսեր թողարկել: Պետական պարտքը պակասեցնելու ավելի լավ հնարավորություն կառավարությունն էլ դժվար թե ունենա:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ