Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարսագնաց Curiosity արբանյակի հետազոտական աշխատանքները 17 տարվա մեջ առաջին անգամ դադարեցվել են ֆինանսական միջոցների սղության պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Պետական ապարատի ֆինանսավորման բացակայության պայմաններում փակվել են մի շարք հաստատություններ: Գործունեությունը դադարեցրել է նաեւ ՆԱՍԱ-ն՝ ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը. այդ նույն օրը ՆԱՍԱ-ն նշում էր իր ստեղծման 55-ամյակը:
Հարկադրված չվճարվող արձակուրդ են գնացել ՆԱՍԱ-ի աշխատակիցների 97%-ը՝ թողնելով միայն 6 աստղագետի, ովքեր կհսկեն կայանի անվտանգությունը:
Այժմ Curiosity-ին քնած ռեժիմում է եւ Մարսի մասին ոչ մի տվյալ չի հաղորդի. գրում է The Week-ը: Չի բացառվում, որ ֆինանսական այս վատ պայմաններում 670 մլն դոլարից ավելի բյուջե պահանջող ծրագրի իրականացումը երկարաձգվի մինչեւ 2016 թվականը: