կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-30 11:00
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի
Իրավիճակ

Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություններն անցել են սուր մրցապայքարում: Ըստ նախնական տվյալների` հաղթել են ոչխարները:

 

Անճարելի

Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր է ստորագրել Վանուատու կղզի-պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Ստորագրել է ու կրակն ընկել: Պարզվում է` այս պետության մեջ օրենքի ուժ ստացած սովորություն կա` կաշառակերներին ուտում են: Իշխանությունը մարդ է ման գալիս` դեսպան ուղարկի:

 

Իմացա՞ք

Չկամ աղբյուրները պնդում են, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր առանձնատունն ԱԺ շենքի ճիշտ պատճենով է սարքել, որ հանգստյան օրերին ԱԺ-ից չխամանա: Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է ավելի լավ զգում` ՀՀ՞, թե՞ սեփական «ազգային ժողովում», Հովիկը պատասխանել է` իհարկե, սեփական: Ինքն այստեղ իրեն ինչ ասես կարող է թույլ տալ, ինչ ասես կարող է երևակայել' երկրի նախագահից մինչև... Իմացաք:

 

Անգելահար

Ըստ գերմանական «Ալգեմայնե ցայտունգ» թերթի` Էդուարդ Շարմազանովը մինչև այսօր գտնվում է Գերմանիայում. խնամում է հիվանդ կուսակից ընկերոջը` Կարեն Ավագյանին, որն Անգելա Մերկելին շատ մոտիկից տեսնելու պատճառով արևահարվել` անգելահարվել է: Ըստ թերթի` վիճակը լավ չէ: Նույնիսկ կուրանալու վտանգ կա: Ս. Սարգսյանը, հնարավոր է, աշխատանքային այցով մեկնի Գերմանիա:

 

Կլիմա

Ասում են` վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշնան սկզբին արձակուրդից վերադառնալով, չի կարողացել գաղափարապես կտրուկ կլիմայափոխվել և  սեպտեմբերի 3-ից այս կողմ կլիՄԱՔՍԻ մեջ է:

 

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ