կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-25 17:16
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Կողմնորոշում

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը շնորհավորում Մոսկվայի քաղաքապետին, որը նոր է ընտրվել, նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ` ինչ Սոբյանին, Սերժը պատրաստ է շնորհավորել դաժե չոբանին: Միայն թե ռուս լինի ու շնորհավորելու բան լինի:

 

Եվ

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող եպիսկոպոսաց ժողովում նախագահ Ս. Սարգսյանին ծայրագույն վարդապետի գավազան են տվել, որ, գավազանի ծայրն ի բուռ, առավել ոսկեբերան քարոզի Մաքսային միության սրբազան կանոնները յուր զավակաց: Եվ ավազակաց:

 

Գալուբոյ

Ընդդիմադիր մի քանի լրատվամիջոցներ պնդում են, որ Բեռլինի Հարդենբերգ փողոցում արտագնա` ՀՀ Անկախության տոնը նշող ՀՀԿ-ականներ Էդվարդը, Կարենն ու Նաիրան ոչ թե ՀՀ դրոշն էին պարզել, այլ` եսիմ ում: Ուղղակի դրոշի կարմիր մասն իրենց գլխավերևով առաջ էին պարզել, իսկ հետևից` կապույտի փոխարեն, Կարենի գալուբոյ սարոչկեն էր:

 

Նաջարյան

Ասում են` Սերժին Մաքսային միություն մտնել դրդած Պուտինն արդեն փոշմանել է և ուզում է նրան մաքսազերծել:

 

Նստելու գիտությունը

Ըստ մամուլի հրապարակումների` որևէ այլ թեկնածուի դժվար էր պայքարել ՀՀ գլխավոր դատախազի աթոռի նոր տիրոջ` Գևորգ Կոստանյանի դեմ, որովհետև  նա իր մրցակիցների դեմ պայքարում էր կոստան-նստան մեթոդով:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ