|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը գնալով բարդանում Է: Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գյուղի միակ մանկապարտեզի տնօրեն Մաքրուհի Ազարյանին գյուղապետ Արթուր Մուրադյանը հեռացրել է տնօրենի պաշտոնից եւ, իր խոսքով ասած, «իր կրուգի մարդ» նշանակել:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մանկապարտեզի նորընտիր տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանի եւ աշխատակիցների միջեւ լուրջ քաշքշուկ է եղել: Պատճառը եղել է Ս. Հովհաննիսյանը, որը փորձել է հաշվապահի ձեռքից խլել երեխաների վճարման գրանցամատյանը, իսկ մանկապարտեզի տնտեսվարի ձեռքից էլ՝ պահեստի բանալիները: Այդ պահին սկսվել է լուրջ քաշքշուկ, եւ հաշվապահն ու տնտեսվարը հայտարարել են, թե տնօրենը ցանկանում է իրենց գլխին գործ սարքել, ինչն իրենք թույլ չեն տա: Բանն այնտեղ է հասել, որ մանկապարտեզում բարձրացված աղմուկը մեղմելու համար ներկաները օգնության են կանչել գյուղապետին:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արթուր Մուրադյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով. «Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռ հստակ չգիտեմ, թե ինչն է եղել այս ամենի պատճառը: Երբ պարզ լինի, կխոսեմ»: Նա հաստատել է նաեւ թերթի այն տեղեկությունը, որ մանկապարտեզի ողջ աշխատակազմը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: