|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում այսօր հերթական արյունոտ միջադեպն է գրանցվել: Անհայտ անձը հրազենից վիրավորել է 33-ամյա Արման Թադեւոսյանին:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում 2013-ի ապրիլի 2-ի առավոտյան անհայտ անձը կրակ էր բացել Պռոշյանի` այն ժամանակվա գյուղապետ Հրաչ Մուրադյանի վրա և, նրան մահացու հրազենային վիրավորում պատճառելով, դիմել փախուստի: Մուրադյանի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: