Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքի հետ կապված սկանդալից հետո դեռեւս պատասխանատուներից որեւէ մեկը կատարվածի համար չի պատժվել, չնայած սկանդալից հետո խոսակցություններ էին պտտվում, ոմանք նաեւ պահանջում էին, որ լինեն հրաժարականներ , ենթադրվում էր, որ դրանց թվում կարող են լինել ինչպես հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի աշխատողներ, այնպես էլ վարչապետի աշխատակազմի անդամներ, մասնավորապես, վարչապետի խոսնակ Մանե Գեւորյանը, որը նույնպես ներկա է եղել նկարահանմանը. հայտնում է News.am-ը։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Հանրային հեռուստաընկերությունում այս պահին է ժողով է, քննարկվում են սկանդալի պատճառներն ու հետեւանքները եւ ամենայն հավանականությամբ ժողովից հետո կհայտարարվի հրաժարականների մասին, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանի եւ ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանի հրաժարականները։
Նշենք, որ նշված անձինք կամ հեռախոսազանգերին չեն պատասխանում կամ անջատում են հեռախոսազանգերը։ Մեր զանգին պատասխանեց լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը, որն ասաց. «Ես դեռեւս մեկնաբանելու ոչինչ չունեմ, երբ ունենամ՝ կհրապարակեմ»։