Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2008 թվականին սկիզբ դրվեց 85 մլրդ դրամ արժողությամբ` աղետու գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ծրագրին:
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում մինչ օրս կառուցվել եւ անօթեւան ընտանիքներին է բաշխվել 3760 բնակարան, նաեւ 367 ընտանիքների բնակպայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն:
«Նախատեսովում է կառուցել նաեւ 1315 բնակարան: Ներկայումս Գյումրու Մուշ-2 թաղամասում ընթանում է լրացուցիչ 420-430 եւ Ախուրյանում` 32 բնակարանների շինարարություն, որը ձեւավորվեց հիմնական ծրագրից հետո` որպես լրացուցիչ ծրագիր: Կառուցապատող «Գլենդել Հիլզի» ներկայացրած ժամանակացույցի համաձայն` մինչեւ տարեվերջ կավարտվեն շինարարության ընթացքում գտնվող 360 բնակարանների աշխատանքները, իսկ 2014-ի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները»,- ասաց նախարարը` հավելելով, որ շինարարության հարցն այսօր քննարկվել է նաեւ Շիրակի մարզ այցելած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Անդրադառնալով հարցին, թե վերջերս շատ է խոսվում այն մասին, որ շինարարական աշխատանքները դադարել են, նախարարը նշեց, որ ինքն այսօր անձամբ է այցելել շինհրապարակ եւ համոզվել, որ շինարարությունն ընթանում է իր հունով: