Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր քարոզարշավը սկսեց երեկ՝ Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից։ Վարդան Ղուկասյանն իր ելույթում ներկայացրեց «Կոմունիստական կուսակցության» նախընտրական ծրագիրը՝ միաժամանակ՝ խոսելով երկրի իշխանության քաղաքականության, անվտանգային ու տնտեսական խնդիրների մասին։
Գյումրու նախկին քաղաքապետը, իսկ ներկայում քաղաքապետի թեկնածուն խստորեն քննադատեց կառավարությանը՝ թուրքամետ քաղաքականություն վարելու, ճանապարհ բացելու, Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու համար։
«Սա քաղաքապետի պայքար չէ, լավ իմացեք, եթե միայն քաղաքապետի խնդիր լիներ, ես իմ սուրը փառքով դրել էի պատյան, չէի մասնակցի։ Սա երկրի հետ է կապված, երկրի ճակատագրի հետ է կապված, իրենք բարձրաձայն ասում են՝ մենք ապագան կապում ենք թուրքերի հետ, ճանապարհը բացում ենք, ասում են՝ Հայոց Ցեղասպանությունը մեր պետական առաջնային խնդիրը չէ։ Տեսնում եք՝ ինչ են անում օր օրի, ժամ ժամի, ոնց են թուրքերի խոսքը կատարում։ Սահմանադրություն են ուզում փոխել, մի խոսքով, եթե ձեր երակներից հոսում է հայկական արյուն, եթե իրոք մոր կաթ եք կերել, ոտքի կանգնեք, պաշտպանեք ձեր հող հայրենին։ Ես ընկել եմ առաջ, եկեք հետևիցս, կողքս կանգնեք, որպեսզի կարողանանք էս թուրքահպատակ շներին վռնդենք Հայաստանից»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։