Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-12-12 12:04
Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 995, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 995, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 995 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 147 312-ի:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2462 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 615 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3077-ի:

 Մեկ օրում առողջացածների թիվը 1047 է, ընդհանուր առողջացածներինը՝ 124 521, փաստացի բուժվողներինը՝ 19 714 (մեկ օրում նվազել է 71-ով): Մեկ օրում արվել է 3057 թեստ, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 542 394 թեստ: