Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոալիցիայի համատեղ ստորագրած հայտարարությունը իշխանական թեւերի կողմից քաղաքական դաշտում տոտալիտարիզմի հաստատման փորձ է, որը հղի է լուրջ վտանգներով: Այսօր, երբ հասարակական-քաղաքական կյանքը ճգնաժամ է ապրում, ձախողումները ակնհայտ են բոլոր ոլորտներում, եւ դրանց գլխավոր պատճառը ժողովրդավարական արժեքներով չառաջնորդվող քաղաքական իշխանությունն է, որն իր ցանկությունների բավարարման ճանապարհին ավելի է խորացնում առկա ճգնաժամըՙ միջկուսակցական հարաբերություններում կոպտորեն խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Քաղաքական ուժի այսպիսի կենտրոնացումը եւ բեւեռացումը բերելու է հասարակության կողմից հակառակ բեւեռում քաղաքական, իսկ որ ավելի վտանգավոր է, տարերային ուժի ձեւավորման` իր բոլոր հետեւանքներով: Ասում են երկիրը վատ վիճակի մեջ է, դրա համար ստորագրում ենք: Ավելի ճիշտ կլիներ, եթե ժողովրդի վիճակը լավ լիներ, եւ տրամաբանական կլիներ, եթե որոշեին, որ այս լավ վիճակը շարունակելու համար իրենց համագործակցությունը շարունակեին: Եթե վատ է, ես չեմ հասկանում ինչն են ուզում շարունակել: Արտաքին վտանգ միշտ էլ կա, եւ պետք է դրա դեմ համախմբված լինենք, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն եւ տափակ:
Փաստորեն, հերթական ընտրություններին ընդառաջ իշխանությունը, հասարակության մի մասի մոտ խորացնելով առանց այն էլ խոր հիասթափությունը, փորձում է ստեղծել ընտրությունների արդյունքների կանխորոշվածության մթնոլորտ` դրանով դրդելով նրան ծայրահեղ դիրքորոշումների, որը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների։
Սա ակնհայտ սխալ եւ վտանգավոր մոտեցում է, երբ ղեկավարող կուսակցությունը, իր մեջ կլանելով կոալիցիոն մյուս ուժերին, իշխանությունըպահելու համար շարունակում է հասարակությունը բաժանել §սեւերի եւսպիտակների։