Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսիին և դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին:
Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետն արձանագրեց, որ նման հանդիպումները նպաստում են փոխհամագործակցության զորացմանը և կապերի ամրապնդմանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին` Նորին Սրբությունն իր խորը մտահոգությունն արտահայտեց այս կապակցությամբ` տեղեկացնելով, որ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և ամեն ջանք գործադրում է` ի զորակցություն Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի: Նորին սրբությունը նաև հույս հայտնեց, որ միջազգային հանրության խաղաղասեր ջանքերը կկարողանան ապահով և կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում և մասնավորապես` Սիրիայում: