Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Սեպտեմբերին 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած` ԳԴՀ խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեի հետ։
Ողջունելով Յուրգեն Կլիմկեի այցը ԼՂՀ` Կարեն Միրզոյանը նշել է, որ գերմանացի խորհրդարանականին լավ հնարավորություն է ընձեռվել` ծանոթանալու ԼՂՀ-ում առկա դրական գործընթացներին և ստանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։ Կարևորելով վերջին շրջանում տարբեր երկրների ներկայացուցիչների հաճախակի դարձաց այցերը Արցախ` Կարեն Միրզոյանն ընդգծել է դրանց նշանակությունն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի տեղեկատվության տարածման և միջազգային գործընթացներում ԼՂՀ ինտեգրման գործում։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը։ Անդրադարձ է կատարվել նաև մի շարք` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։