Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 12:10
Մշակույթ

Մայր Աթոռում կբացվի Ռուբեն Սևակի անվան թանգարան

Մայր Աթոռում կբացվի Ռուբեն Սևակի անվան թանգարան

Սեպտեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կբացվի Ռուբեն Սևակի անվան թանգարանը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի:


18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ: