Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության (Ուրարտու) պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի՝ Վանի նահանգապետ և համանուն քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մուրաթ Զորլուօղլուն հայտնել է, որ թանգարանի բացումը վաղուց էր նախատեսված, սակայն որոշակի խնդիրների պատճառով հետաձգվում էր:
Թանգարանի շինարարությունը, որը դեռևս շարունակվում է, ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից (10 մլն թուրքական լիրա, որը համարժեք է 263 622.23 դոլարի):
Բացման արարողությանը հրավիրվելու են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքագրվել շրջակա տարածքներից: 2013թ. դրությամբ նմուշների թիվը հասնում էր 87 հազարի:
Ակնկալվում է, որ այն հանդիսանալու է Թուրքիայի ամենամեծ թանգարաններից մեկը: Թանգարանը զբաղեցնում է 54.000 մ² տարածք: