|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օրեր առաջ մզկիթի վերածված Սբ․ Սոֆիայի տաճարի մի շարք պատմական նշանակության իրերի ցուցադրման համար Ստամբուլում թանգարան կբացվի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով որպես թանգարանի շենք ընտրված Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասի (Սբ․ Սոֆիայի տաճարը նույնպես գտնվում է այդ թաղամասում-խմբ․) կադաստրի շենքը հանձնվել է Տուրիզմի և մշակույթի նախարարությանը։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության պետ Ջոշքուն Յըլմազը։ Վերջինս նշել է, որ թանգարանում կցուցադրվեն Սբ․ Սոֆիայի տաճարին պատկանող պատմական նմուշները։
Ջոշքունը տեղեկացրել է նաև, որ կադաստրի աշխատակազմը հնարավորինս արագ այլ շենք կտեղափոխվի, որից հետո իրենք կսկսեն 1910-ին կառուցված այդ շենքում Սբ. Սոֆիայի իրերի թանգարան հիմնելու աշխատանքները: