կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-04 17:45
Հասարակություն

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

 

Քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման և լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սևանի ցանցավանդակային տնտեսությունում Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման փորձնական ծրագրի նախնական արդյունքներին: Քննարկվել են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ինչպես նաև իրականացման մեխանիզմները, որոնք զգալիորեն կնպաստեն լճի պաշարների համալրմանն ու բնական վերարտադրության պայմանների բարելավմանը:

 

Նախագահը Սևանա լճի համար կարևորագույն վերոնշյալ խնդիրների լուծման հետ միաժամանակ, ծրագրի իրագործման դեպքում, կարևորել է նաև տարածքային համաչափ զարգացման համատեքստում Գեղարքունիքի մարզում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացմանը խթանելը: