կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-04 11:48
Հասարակություն

Սեպտեմբերի 4-ը ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է

Սեպտեմբերի 4-ը ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է

 

Սեպտեմբերի 4-ին՝ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրը, ժամը 09.30-ին ՀՀ ԱԻՆ նախարարության բակում տեղի կունենա փրկարարին նվիրված նոր հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:



Հուշարձանի բացումից հետո նախարարության հանդիսությունների սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Նիստի ընթացքում պարգևներ կհանձնվեն մասնագիտական պատրաստվածությամբ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած ԱԻՆ աշխատակիցներին:



Նույն օրը` ժամը 19.30-ին, ՀՀ ԱԻՆ հրապարակում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ սիրված կատարողներ: Մուտքն ազատ է: