կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 15:26
Հասարակություն

Եթե կինը գեղեցիկ ատամնաշար ունենար, ուրեմն` Ալեքսանյանը բարերա՞ր է…

Եթե կինը գեղեցիկ ատամնաշար ունենար, ուրեմն` Ալեքսանյանը բարերա՞ր է…

Բոլորս էլ ստրուկ ենք, ամենքս` մեր չափով:

 

Երեկ Փակ շուկայի մոտ կատարվեց ահավորը. մարդիկ դուրս էին եկել ժողովրդի դեմ, մարդիկ վանկարկում էին` «Ալեքսանյան, բարերար», մարդիկ վանկարկում էին` հիշելով Ալեքսանյանի տված օգնությունը` գուցե 5000 դրամի չափով:

 

Մարդիկ, թվում է, թե չէին ամաչում…

 

Մարդիկ միգուցե չէին մտածում, որ իրենց երեխան կամ թոռը իրենց պատճառով ստիպված է լինելու ապրել Երեւանում, որի այս կամ այն փողոցը նկարագրելու համար սրճարաններն ու խանութներն են մնացել:

 

Մարդիկ հայհոյում էին, մարդիկ կորցրել էին իրենց դեմքը: Հաղթել էր փողի զորությունը, մարդիկ խոսում էին` հիշելով կամ պատկերացնելով փողը: Մարդիկ գիտեին` հարեւաններն ու բարեկամները չէին ասելու` բա չե՞ս ամաչում:

 

Սակայն այն, ինչ այսօր կատարվում է սոցիալական կայքերում, ոչնչով չի զիջում երեկ` Փակ շուկայի առջեւ տեղի ունեցած դեպքերին:

 

Անատամ, արդուկած դեմք, կռիսի հայացք, փքված հավ. արդյո՞ք դիմացինի արած քայլերն են բնութագրում սրանք… Մարդու արտաքինը ծաղրելը չի նշանակում կատարվածի իրական գնահատականը տալ: Լայքի համար պետք չէ մարդու արտաքինին կպչել, լայք հավաքելու համար գոնե մեկ անգամ Փակ շուկայի տարածքում պետք է լինել:

 

Եթե կինը, որն Ալեքսանյանին բարերար էր կոչում, գեղեցիկ ատամնաշար ունենար, ուրեմն ինչ` Ալեքսանյանը բարերա՞ր է…

 

Կ. Հ.