Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար և թասիբ, մեկ օր առաջ ներողություն կխնդրեր հայ ժողովրդից և կհեռանար իր պաշտոնից, որովհետև պարտված առաջնորդը չի կարող շարունակել պաշտոնավարումը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում։
«Բայց, ոնց որ թե չունի, ցավոք սրտի, դրա համար հանրային ճնշման արդյունքում մենք կհասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա»,-ասաց նա։
Փաշինյանի հրաժարականից հետո քայլերի հաջորդականությունը լինելու է Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը։
«Բացառապես ժողովուրդը կորոշի՝ ով կլինի վարչապետ»,-հայտարարեց նա։
Վարչապետի հնարավոր թեկնածու կարող է առաջադրվել մի քանի անձ, որոնց միջև արդեն կլինի ընտրություն՝ ասաց Վանեցյանը։
Իրենց քաղաքական ուժը՝ «Հայրենիք» կուսակացությունը, անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վանեցյանն ինքը՝ որտեղ և ինչ դերով կներկայանա, ասաց՝ կորոշեն քաղաքական ուժերը և ժողովուրդը, վարչապետի փոփոխությունը ինքնանպատական խնդիր չէ։
«Պետք է շատ մեծ քաջություն ունենալ, որ այս քանդված երկրի պատասխանատվությունը վերցնել»,-հայտարարեց Վանեցյանը։
Ավելի վաղ հայտնել էինք Սերժ Սրապիոնյանի խոսքը, որ՝ 5 կմ-անոց Լաչինի միջանցքով պարսատիկով կխփեն հայերին։
Ավելի վաղ հաղորդել էինք Իգոր Սարգսյանի խոսքը, որ՝ կապիտուլյացիայից հետո, Օնի՛կ Գասպարյանը պետք է գնահատի իր կյանքի արժեքը։
Ավելի վաղ հաղորդել էինք ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի խոսքը, որ՝ թուրքական զորքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել։
Ավելի վաղ հայտնել էինք հեգաբան Միհրդատ Մադաթյանի խոսքը, որ որևէ մեկը Փաշինյանի հետ ճանապարհ չունի գնալու, ինչո՞ւ է ինքը ճանապարհային քարտեզ ներկայացնում։
Նշենք, որ հանրահավաքից րոպեներ առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են ՀՔԾ։
Մանրամասն՝ տեսանյութում․