|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը կարեւորել է նման հաստատության առկայությունը Արցախում՝ նշելով, որ մեր հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ թանգարան, եւ այն պիտի դառնա կարեւոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Շուշիի կերպարվեստի պետական թանգարան եւ ներկա գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի երեխաների հաշվետու համերգին: Կարեւորելով այս միջոցառումների անցկացումը Շուշիում՝ Նախագահը նշել է, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Շուշիի` Արցախի պատմամշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին: