|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետին վերլուծություն է ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման, գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խոչընդոտներին, դրանց լուծման տարբերակներին, հնարավոր գործողություններին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները, ամփոփ տեսքի բերել առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների ժամանակացույց: