Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը եւ հանրային հաշվետվությամբ հանդես գալու պահանջ ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին: Նախաձեռնությունը իր դժգոհությունն է հայտնում Երեւանի կենտրոնի որոշ փողոցների վերաասվալտապատման վերաբերյալ, այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է:
«Այս օերերին Երևանի կենտրոնական մեծ թվով ընթանում է մեր քաղաքի կենտրոնական փողոցների վերաասֆալտապատումը: Թեև այդ փողոցների նախնական վիճակն ամենևին էլ անբարեկարգ չէ, Երևանի քաղաքապետարանը որոշել է հսկայական ռեսուրս տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար՝ այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է:
Սույն թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի «ամենաօրինակելի» թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք գործեց ծանր տեխնիկան, այն է` Honda մակնիշի հսկայական էքսկավատորը, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այնփորեց այդբակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում: Եթե նույնիսկ չնշենք այն փոշին, որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները և այն աղմուկը, որը շատերի գլխացավի պատճառ դարձավ, փորողները նաև վնասեցին ոռոգման խողովակները, ինչի հետևանքով ողողվեցին հարևան շենքի նկուղները:
Արդեն մոտ մեկ շաբաթ բակը նույն վիճակում է, սակայն թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները:
Իհարկե սա մեր քաղաքի՝ նման վիճակում հայտնված միակ բակն ու փողոցը չէ: Խնդիրը, այն է՝ ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը, արդեն գլոբալ բնույթ է կրում և տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վրա:
Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության և անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանեն, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը և ով է պատասխանատու արդյո՞ք նույն քաղաքային բյուջեն «միջոցներ չունի» մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար՝ այն պարագայում, երբ շարունակաբար վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները»,- նշված է նախաձեռնության հրապարակած հայտարարությունում: