կարևոր
310 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-26 14:53
Հասարակություն

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Տոնի առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, ուր զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։