|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ իր կառավարման վերջին 2 տարի 8 ամիսներին Եռաբլուրը չի ընդլայնվել՝ մոռանալով, որ նախորդ 5-6 տարիներին այն ընդլայնել է այնքան, որքան սովորական պայմաններում կպահանջվեր 150-170 տարվա մարտական կորուստների համար։
Դրան գումարած՝ շուրջ 12 000 քառ. կմ հայրենիքի կորուստն ու 150 հազար հայերի բռնի տեղահանումը։
Սրանով էլ կարող է հպարտանալ․ նման «ձեռքբերումներ» նախորդ ղեկավարները չունեին։
Մնում է հուսալ և պայքարել, որ այս «կուտ-խաղաղության» արդյունքում այդ 2 տարի 8 ամիսը չմնա պարզապես ողբերգական տարիների միջև ընկած կարճ դադար»։