կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 15:50
Առանց Կատեգորիա

ՀՀԿ ''ռև­ի­զի­ո­նիս­տը''

ՀՀԿ ''ռև­ի­զի­ո­նիս­տը''

Ար­տա­գաղ­թի, դրա պատ­ճառ­նե­րի և վե­րաց­ման ու­ղի­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀԿ վեր­նա­խա­վա­յին պատ­կե­րա­ցում­ներն ու մո­տե­ցում­նե­րը մի­ան­գա­մայն տար­բեր են, հա­ճախ` նույ­նիսկ իրա­րա­մերժ. ով չգի­տի` այն­տեղ բազ­մա­կար­ծու­թյուն է: ՀՀԿ-ական կա, որ ար­տա­գաղթն ուղ­ղա­կի ածան­ցում է հա­յի մեն­թա­լի­տե­տից ու թա­փա­ռե­լու «էթ­նիկ» հա­կում­նե­րից: Մեկ այլ ՀՀԿ-ական վստահ է, որ ար­տա­գաղ­թե­լով` հա­յը բա­վա­րա­րու­թյուն է տա­լիս աշ­խար­հը ճա­նա­չե­լու` նույն­պես «էթ­նիկ» բնազդ­նե­րին: Մեկ ու­րիշ ՀՀԿ-ական վստահ է, որ ար­տա­գաղ­թը հա­սա­րա­կու­թյունն ան­ցան­կա­լի հե­ղա­փո­խա­կան լա­րում­նե­րից պար­պե­լու լա­վա­գույն մի­ջոցն է: ՀՀԿ-ական էլ կա, որ վստահ է, թե ար­տա­գաղ­թի գլխա­վոր պատ­ճա­ռը երկ­րում ստեղծ­ված «գաղջ» մթնո­լորտն է, որը ստեղ­ծում են «եր­կու հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն և մի քա­նի կայք ու լրատ­վա­մի­ջոց»: Վեր­ջին մեկ­նա­բա­նու­թյու­նը թեև շատ է մա­զա­լու, բայց քա­նի որ հե­ղի­նա­կը ոչ այլ ոք է, քան ՀՀԿ առաջ­նոր­դը, հե­տև­ա­բար դար­ձել է ՀՀԿ-ի պաշ­տո­նա­կան մո­տե­ցու­մը, և այդ մո­տե­ցու­մից են բխեց­վում ար­տա­գաղ­թի դեմ պայ­քա­րի բո­լոր ռազ­մա­վա­րու­թյուն­ներն ու մե­թոդ­նե­րը:

 

Սա­կայն վեր­ջին ժա­մա­նակ­ներս գնա­լով ակն­հայտ է դառ­նում, որ «պաշ­տո­նա­կան» տե­սա­կետն այ­լևս ճաք է տա­լիս, իսկ ՀՀԿ-ում գի­տակ­ցում են դրա ան­հե­ռան­կա­րայ­նու­թյու­նը: Կու­սակ­ցու­թյու­նում, կար­ծես, սկսել են իրա­տես լի­նել, բայց ար­տա­հայտ­վե­լու ծանր բե­ռը նո­րից դրել են ՀՀԿ մա­մու­լի խոս­նա­կի բազ­մազ­բաղ ու­սե­րին. նրա «պաշ­տո­նա­կան» բե­րա­նով պի­տի հնչեց­վի ՀՀԿ-ի նոր տե­սա­կե­տը ար­տա­գաղ­թի և այն վե­րաց­նե­լու ու­ղի­նե­րի մա­սին:

 

Հու­լի­սի 18-ին Ազ­գա­յին ժո­ղո­վում ԱԺ փոխ­խոս­նակ, ՀՀԿ մա­մու­լի քար­տու­ղար Էդուարդ Շար­մա­զա­նո­վը հան­դի­պել է մի քա­նի բու­հե­րի ու­սա­նող­նե­րի հետ և մար­գա­րե­ա­ցել. «Ար­տա­գաղ­թի դեմ պայ­քա­րի լա­վա­գույն մի­ջո­ցը տնտե­սու­թյան զար­գա­ցումն ու տնտե­սա­կան աճն է»: Թե այս նոր մո­տե­ցու­մը ո'ր չա­փով է հա­մա­հունչ «գաղջ» մթնո­լոր­տի տե­սու­թյա­նը կամ ածան­ցյալ դրա­նից, դժվար է ասել, թե ի'նչ պա­տաս­խան է տա­լու նոր տե­սու­թյան հե­ղի­նակն իր կու­սակ­ցու­թյան առաջ­նոր­դին վե­րո­բե­րյալ «ռև­ի­զի­ո­նիս­տա­կան» մո­տեց­ման հա­մար, նույն­պես դժվար է ասել, սա­կայն ամե­նա­հե­տաքրք­իրն այն է, որ ար­տա­գաղ­թի դեմ պայ­քա­րի այս նոր մո­տե­ցու­մը հռչակ­վել է այն նույն պա­հին, երբ Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում մեկ ու­րիշ ՀՀԿ-ակա­նի հա­մեստ թույլտ­վու­թյամբ մի­ան­գա­մից 50 տո­կո­սով թան­կա­նում էր քա­ղա­քա­յին տրանս­պոր­տի ու­ղե­վար­ձը: Տա­րոն Մար­գա­րյա­նը, փաս­տո­րեն, չի թո­ղել, որ կու­սա­կից ըն­կեր Էդո­ւարդ Շար­մա­զա­նո­վը մի քա­նի փո­ղոց այն կողմ ու­զա­ծի պես պայ­քա­րի ար­տա­գաղ­թի դեմ: Սի­րուն չէ:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ

 

Լուսանկարը՝ hetq.am-ի