կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 10:44
Մշակույթ

″Էսսե գրքի մասին″` 10 գիրք շահելու հնարավորություն

″Էսսե գրքի մասին″` 10 գիրք շահելու հնարավորություն

«Անտարես» հրատարակչությունը հայտարարում է «Էսսե գրքի մասին» գրական մրցույթ:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է տրված ցանկից (http://antares.am/images/Cank.pdf) ընտրել որևէ գիրք, կարդալ, գրել այդ գրքին նվիրված էսսե և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նույն մասնակիցը կարող է գրել մի քանի էսսե՝ տարբեր գրքերի մասին: Աշխատանքները կհրապարակվեն www.antares.am/esse կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/pages/Էսսե-գրքի-մասին/180956242079791: Իսկ լավագույն էսսեների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:

 

Լավագույն էսսեի հեղինակը կպարգևատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն գրքերի փաթեթով (10 գիրք):

 

Երկրորդ տեղ գրաված էսսեի հեղինակը կպարգևատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն գրքերի այլ փաթեթով (5 գիրք), Երրորդ տեղը գրաված էսսեի հեղինակը՝ 3 գրքից բաղկացած փաթեթով:

 

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2013թ. նոյեմբերի 1-ն է: Արդյունքները կամփոփվեն 2013-ի նոյեմբերի 14-ին: