Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանից Armlur.am-ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է գնահատում գործարարի ձերբակալության արձագանքները Հայաստանում: «Ես առաջին դեմքի մակարդակով չեմ ասում, բայց նրա ընկերները, ովքեր հիմա արվեստագետներ են, եկեղեցականներ են, մտավորականներ են, գոնե նրանցից մինիմում հայտարարություններ ենք ակնկալում»,- ընդգծեց նա՝ հավելելով թե անուններ չի կարող նշել, քանի որ ցանկը շատ մեծ է: «Նա բոլորին օգնել է, հիմա ո՞ւր են այդ մարդիկ: Հասկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հաշիվներ ունեն Ռուսաստանի հետ, բա մյուսները»,-նշեց նա՝ ընդգծելով որ բոլորն էլ կարող էին արտահայտվել, թե ՀՀ ոստիկանապետը, թե Սփյուռքի նախարարությունը: «Չէ՞ որ Լևոնը Սփյուռքից է. մի նախադասություն Սփյուռքի նախարարությունից պետք է դուրս գար»:
Այնուհետև անդրադառնալով Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարությանը, թե գործարարին տանելու են, մի քանի հարցեր տան և բաց թողնեն, Փոլադյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ նա չգիտեր: Ինքը հայտարարություն արեց պարզապես «աչոկներ» շահելու համար: Ես այդպես եմ հասկանում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։