կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 17:05
Առանց Կատեգորիա

Ազատամարտիկի ընտանիքը մնացել է անտուն

Ազատամարտիկի ընտանիքը մնացել է անտուն

Արթուր Եղիազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում  է.

 

«Մեր Իվոն ...
Հիշում եմ, որ Շուշիում, պատերազմի տարիներին ասում էր. «Ամեն տարի մեկ երեխա պետք է ունենամ»: Ունեցավ 4-ը: Հիմա ինքը չկա: Իսկ ընտանիքն անտուն է ...

 

Ձեզ ենք ներկայացնում մեր հերթական ազգային հերոսին՝ Արփիար Մարկոսյանին, որը հատուկ ծառայություն է մատուցել Արցախյան պատերազմում: Պատերազմի ավարտից հետո, երբ Արցախը դարձավ ինքնավար պետություն, նրան հանձնեցին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը ՝ Արցախյան պատերազմում թշնամու 4 տանկ ոչնչացնելու համար:

 

Ընկերների մեջ նա հայտնի էր Իվո անունով: Հայրենիքին նվիրել է ևս 4 զինվոր, որի համար չի ստացել ոչ մի շքանշան: Պատերազմը խնայեց նրա կյանքը, սակայն թողեց իր հետևանքները: 2008թ. թոքաբորբի բարդությունների հետևանքով կյանքից հեռացավ հերոսը՝ թողնելով չորս որդիներին և կնոջը ավերակներում և վագոնե տնակում:


«Աջակցություն ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը ՝ առաջնորդվելով Իվոյի որդու դիմումի համաձայն, որոշեց հայթայթել միջոցներ նրանց համար տուն կառուցելու համար: Հայրենիքի նկատմամբ բացառիկ սերը Իվոն ցուցաբերեց մեկ նախադասությամբ՝ «Չորս տանկ չորս որդու համար»: Եկել է ժամանակը գնահատելու այն արժեքները, որոնք չեն գնահատվել մինչ օրս: Եվ թող մեզնից յուրաքանչյուրը իր պարտքը համարի, այս նվիրական գործում մասնակցություն ցուցաբերելը:

«Աջակցություն Ընտանիքներին» ԲՀ
հեռ. (374 10) 52 80 72
բջջ. (374 77) 71 48 88
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ ՓԲԸ
Էլ հասցե:[email protected]

Հ/հ N: 16047028308800
ԱՄՆ դոլար 16047028308801

ՌԴ ռուբլի 16047028308802
Եվրո 16047028308803