|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանում մեկնարկել է ֆուտբոլի առաջնությունը: Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի «Կուբան»-ը հյուրընկալել էր Կազանի «Ռուբին»-ին:
71-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆին Ռոման Երեմենկոն` առաջ մղելով «Ռուբին»-ին: Ընդամենը 4 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տուգանայինից գեղեցիկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 1:1: