|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Բոստոնում ձերբակալվել է 29-ամյա մի տղամարդ, ով լուսանկարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տունը. հայտնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին: Այսօր ձերբակալվածը պետք է դատարան ներկայանա:
Քերիի պահակազորը ոստիկանություն է կանչել, քանի որ տղամարդը կայանել է մեքենան չթույլատրված վայրում:
Իր պահվածքը տղամարդը բացատրել է դրանով, որ ցանկացել է լուսանկարել Քերիի տունը, որպեսզի ցույց տա այդ լուսանկարներն ընկերոջը:
Ավելի ուշ նրա մեքենայում պնևմատիկ զենք է հայտնաբերվել: