|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք շրջագայության շրջանակներում ժամանել է Անկարա:
Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը, Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն եւ այլ պաշտոնական անձինք. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Այսօր ԱՄՆ պետքարտուղարին կընդունեն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու են Սիրիայի եւ մերձավորարեւելյան հիմնախնդիրները: