| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված 1 մլրդ դոլար զենքին: Նա նշեց, որ ինչպես ցանկացած պետություն, այնպես էլ ՌԴ-ն ունի իր օրենսդրությունը, որի շրջանակներում էլ գործել է:
«Ես Ռուսաստանի գործողություններին մեկնաբանություն տալ չեմ կարող. ամեն մի երկիր ունի իր շահերը, իր խնդիրները»,- նշեց ԱԱԽ քարտուղարը եւ ընդգծեց, որ Ադրբեջանը բազմաթիվ այլ երկրներից էլ է սպառազինություններ գնում:
Բաղդասարյանը հայտարարեց, որ մենք չենք կարող որեւէ երկրից պահանջել, որ մեկ այլ երկրի հետ գործարք չկնքի: Նա նաեւ ասաց, որ մեր զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով , եւ այդ գործում իր չափազանց մեծ դերակատարումն ունի Ռուսաստանը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
Ուշագրավ է, որ օֆշորային սկանդալի հետ կապված հարցին Արթուր Բաղդասարյանը չպատասխանեց. լսելով հարցը` նա պարզապես թողեց եւ հեռացավ: