|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թևակոխել են նոր, առավել լարված փուլ:
Թերթը գրում է, որ ըստ այդմ, Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, թե իր «օֆշորային սկանդալի» պատմության թիկունքում կանգնած է Հ. Աբրահամյանը: Մատուցվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «տեղում չէ», քանի որ չի շտապում կենսագործել վարչապետին «ջրից չոր դուրս բերելու» «օպերացիան»:
Եվ որպեսզի ասվածն առավել արժեքավոր լինի, գրում է թերթը, Տ. Սարգսյանը տարաբնույթ փաստարկներով փորձել է ապացուցել, թե այդ պաշտոնյաները, ինչպես և ՎՊ նախագահը, կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ առաջիկայում, բացի գլխավոր դատախազից, փոխվի նաև ԱԺ նախագահը: