|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «Մայիսի 17-ին Երևանում «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի: BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է:
Լուրեր կան, որ գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն:
Բայց մյուս կողմից՝ մեքենայի կորելը խիստ առեղծվածային կարելի է համարել, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ օրը «Վերնիսաժ»-ի տարածքում հնչել է 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել է Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ): Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, դեռ պարզվում է: Չի բացառվում, որ կրակոցներ են հնչել նաև BMW-ի միջից, ու հիմա հետքերն են մաքրվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։