|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Մասիսից ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայրենի Դարակերտ գյուղում պատրաստվում է գյուղատնտեսական մեծ բազա կառուցել, որտեղ մեծածախ և մանրածախ վաճառքի կդրվի գյուղատնտեսական ցանկացած ապրանք՝ գյուղտեխնիկայից սկսած, վերջացրած թունաքիմիկատներով. այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ուշագրավ է, որ Մասիսի շրջանում թունաքիմիկատների մենաշնորհը նախկին ՕԵԿ-ական Մհեր Բաղդասարյանին՝ Թույների Մհերին է պատկանում, որի հետ Մուրադյանի տևական լարված հարաբերությունները հարթվեցին նախագահական ընտրությունների շեմին, սակայն դրանք նորից փչանալու հեռանկար է նկատվում, քանի որ Մուրադյանը, ըստ ամենայնի, խլում է Բաղդասարյանի բիզնեսը: