կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 09:27
Քաղաքական

Ի՞նչ քայլերի է դիմում Արմեն Մուրադյանը պաշտոնը պահելու համար. «Հրապարակ»

Ի՞նչ քայլերի է դիմում Արմեն Մուրադյանը պաշտոնը պահելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնին նշանակվել էր Արմեն Գեւորգյանի շնորհիվ, սակայն երբ Գեւորգյանը հեռացավ պետապարատից, Մուրադյանն արդեն ջերմ հարաբերություններ ուներ վարչապետական թիմի հետ։ Դրա շնորհիվ կարողացավ պահպանել իր փոխնախարարներին, երբ կառավարությունը կադրային «ջարդ էր» սկսել:

Աբրահամյանի հրաժարականից հետո Մուրադյանը փորձում է վերականգնել նախկին կապերը ոչ միայն Արմեն Գեւորգյանի, այլեւ Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Կարեն Կարապետյանի հետ։ Ինքը՝ Մուրադյանը, Ռոբերտ Քոչարյանի դստեր քավորն է: Սակայն տեղեկություններ կան, որ Մուրադյանի դիրքերը վաղուց են թուլացել։ Նրան անգամ ՊՊԾ գնդի օրերին ներս չէին թողել տարածք՝ բժիշկների մոտ։ Ասում են՝ նա իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ չի եղել «Էրեբունի», «Նաիրի» ԲԿ-ներում, եւ պատճառը ոչ թե Քուշկյանի հետ լարված հարաբերություններն են, այլ նրա կոմպլեքսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: