Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Politik.am-ը գրում է. «Politik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ ՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:
Օրվա ընթացքում տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց տեսանյութ, որով փաստվում էր Աննա Հակոբյանի և նրա դուստրերի այցը Մոսկվա։ Նրանց, ինչպես արդեն նշել էին, ուղեկցում էին բազմաթիվ թիկանապահներ։
Աննա Հակոբյանը, նրա դուստրերը և թիկանապահները Մոսկվա են մեկնել հունվարի 14-ին, Երևանի ժամանակով 14։10, ռուսական S7 ավիաընկերության Airbus A320-271N ինքաթիռով։ Ըստ մեր աղբյուրների, միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։
Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի լավագույն բրենդային խանութներում և ճոխ գնումներ անում։ Հակոբյանի և իր դստրերի մոսկովյան մոլերով շրջելու մասին ևս տեսանյութեր հայտնվեցին համացանցում(տեսանյութը այստեղ)։ Ըստ ականատեսների, իրենց այցելած բրենդային խանութներում գները կսկսվում են մի քանի հազար ամերիկյան դոլարից։
Փաշինյանների ընտանիքի այս խրախճանքը ցույց է տալիս, թե իրենք որքան թքած ունեն հայ ժողովրդին պատած դժբախտության վրա, որի հեղինակը, ի դեպ, հենց իրենք են։ Ու էստեղ, մինչ հազարավոր ծնողներ սգում են իրենց երիտասարդ զավակների կորուստը, իսկ բազմաթիվ այլ ծնողներ ամիսներ շարունակ լուր չունեն իրենց զավակներից, Աննա Հակոբյանն իր դուստրերի հետ հանգիստն է վայելում Մոսկվայում»։