կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 10:39
Հասարակություն

Օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալը նոր ընկերություն է ստեղծել.«Ժողովուրդ»

Օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալը նոր ընկերություն է ստեղծել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալ Միհրան Պողոսյանն էկզոտիկ մրգերի ներկրմամբ և վաճառքով զբաղվող նոր ընկերություն է ստեղծել: Խոսքը «Մրգենի» ՍՊԸ մասին է, որը, ըստ պետական ռեգիստրի, ստեղծվել է 2018թ. հուլիսի 27-ին, իսկ հիմնադիրն է Լևոն Աթաջանյանը: 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մրգենի» ընկերությունը մրգի տեղափոխումը իրականացնում է «Քեթրին գրուպ»-ի մեքենաներով:

Թերթը հիշեցնում է, որ «Քեթրին գրուպին» 25 մլն դրամ պարտքը չվճարելու պատճառով սնանկ ճանաչելու համար վերջերս դատարան էր դիմել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Այս երևույթը հայաստանյան իրականության մեջ այլևս նոր չէ, քանի որ երբ մի ընկերությունը սնանկանում է, ապա սեփականատերը հանձն է առնում նորը բացելու գործը:

Համացանցում առկա չեն «Մրգենի» ընկերության կոնտակտները, հետևաբար այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Քեթրին գրուպ»-ի հետ, սակայն հեռախոսազանգերը անպատասխան մնացին: