|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:
Այդ կապակցությամբ մի շարք միջոցառումներ են կազմակերպել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունները: Կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մասնակցությամբ` այսօր առավոտյան կանցկացվի քայլերթ և պիկետ մի շարք շահագրգիռ պետական մարմինների առջև, այդ թվում` 10.30-ին` ՀՀ ոստիկանության, 11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և 12.30-ին` ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ Վճռաբեկ դատարանի առջև:
Միջոցառման նպատակն է բարձրաձայնել համակարգում խոշտանգումներ կիրառողներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումների զոհերի աջակցման անհրաժեշտության մասին: Վերոնշյալ կառույցների ղեկավարներին կփոխանցվեն առաջարկություններ` ուղղված խոշտանգումների կանխարգելմանը:
Նույն օրը` ժամը 18.30-ին, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի հատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշմոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը: