կարևոր
1171 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-25 14:54
Հասարակություն

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, առաջարկում եմ կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրներ․ Մհեր Ավետիսյանի կոչը

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, առաջարկում եմ կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրներ․ Մհեր Ավետիսյանի կոչը

«Անմահ գունդ» շարժման գլխավոր համակարգող արտասահմանում, «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանն առաջարկում է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, հերոս պապերի ու տատերի հիշատակը պատվելու համար կազմակերպել քայլերթ դեպի քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) հուշահամալիրներ։

«Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մեր բոլոր հերոս պապերի ու տատերի հիշատակը պատվելու համար առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) հուշահամալիրներ։

Յուրաքանչյուրս կարող ենք մեզ հետ վերցնել մեր հերոս ազգականների նկարները, ծաղիկներ կամ Հայրենիքի դրոշ՝ այս օրը դարձնելով անմոռանալի ու խորհրդանշական։

Այս քայլերթը կլինի ոչ միայն հարգանքի տուրք մեր նախնիներին, այլև հաղթանակով կոգեշնչի նրանց ապագա սերունդներին։

Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները։

Հրավիրում ենք բոլորիդ՝ ընտանիքներով, ընկերներով, դպրոցականներով ու հասարակական կազմակերպություններով, միասին ստեղծելու այս մեծ օրվա հանդիսավոր ու միասնական տոնակատարությունը և այդ ամենը հրապարակել սոցցանցերում՝ «Սերունդների հիշողություն» վերնագրով»։