|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Մինչև վերջերս
«Տարվա բժիշկ» մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա մանկաբույժ» մրցանակը հաղթողին հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. այն շնորհվել է «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Աննա Չոբանյանին: Ասում են` դեռ մինչև վերջերս նա էր բուժում քաղաքապետին:
Տնաքանդ խորհուրդ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջին ժամանակներս նորից է բողոքում, որ կինն իրեն փող չի տալիս: Ու քանի որ այդ մասին նա գրեթե ամեն օր է տրտնջում լրագրողների մոտ, այլևս կասկած չկա, որ գենդերային անհավասարության այս զոհն իսկապես հանրային աջակցության կարիք ունի: ՀՀԿ խորհուրդը, ասում են, որպես աջակցություն իր կուսակցին (քանի որ վերջին ընտրություններից հետո նյութապես օգնել չի կարող) ընդամենը մի խորհուրդ է տվել` եթե Ս. Ալեքսանյանի խնայողությունների սեյֆի բանալին իսկապես կինն է տնօրինում, գուցե Սամոն գնա վճռական քայլի` փոխի «կասիրի՞ն»:
ՀՀԿ-ն փոխվում է
Ասում են` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրող Գոհար Վեզիրյանի հետ լեզվամարտից հետո, որ հիշում է դրա մանրամասները, ամոթից հանքերն է մտնում:
ՀՀԿ-ական ասույթ
Գռուզչիկից մինչև Ազգային ժողովի պատգամավոր ընդամենը մեկ-երկու... հանք է:
Ժառանգություն
ՊԱԶ-ի, ԿՐԱԶ-ի շոֆեր&գռուզչիկ` անկախ Հայաստանում սովետական ամենահեռանկարային մասնագիտությունները:
Գոնե
ՊԱԶ-ի շոֆեր մասնագիտություն, որով եթե տուն էլ չպահես, գոնե ախպերդ նախագահ կդառնա:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ