Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից իրականացվող ` «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած 2013 թ. «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում:
Հայտերի ուսումնասիրումը տեղի է ունեցել 2013 թ. մայիս ամսին, որի արդյունքում «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը մրցութային ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: Հաղթող ճանաչված ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի 2013 թ. տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն 2013 թ. օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթաժողովի ընթացքում:
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր չունեն աշխարհագրական հայրենիք /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/: Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու Սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: