|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ամեն տեսակ ընդդիմությանն ատող ու Սերժ Սարգսյանին պարբերաբար սատարող ռեժիսոր Արմեն Մազմանյանը, պարզվում է, այս իշխանության օրոք ոչ միայն պաշտոնական առաջընթաց գրանցեց` դառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, այլև լայն թափով առաջ է գնում բիզնես բնագավառում, ընդ որում՝ միջազգային. գրում է «Ժամանակ»-ը:
«Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ Արմեն Մազմանյանը իտալական «Ալ Իտալիա» ավիաընկերության հետ աշխատող «Ֆեստա Տուր Ավիա» ընկերության համասեփականատերն է, ինքնաթիռ է վարձակալել և Երևան-Հռոմ չվերթեր է իրականացնում:
Երեկ թերթը փորձել է նրա հետ խոսել, սակայն պարոն Մազմանյանը, տեղեկանալով հարցի էությանը, քարտուղարուհու միջոցով պատասխանել է, որ զբաղված է` «Ժամանակի» հարցերին պատասխանելու համար:
Թերթը հիշեցնում է, որ Արմեն Մազմանյանը Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ժամանակ դատապարտվել էր խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար, ինչի համար էլ, թերևս, ատում է ՀՀՇ-ին: Իսկ Սերժ Սարգսյանին խիստ համակրելու առիթներ, փաստորեն, կան: