Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման հայտնել է, որ Մանդելայի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա հավելել է, որ Մանդելային բուժում են լավագույն բժիշկները, եւ որ ամբողջ երկիրը աղոթում է նրա համար: Հիշեցնենք, որ Մանդելային տեղափոխել էին հիվանդանոց շաբաթ օրը` թոքերի բորբոքում ախտորոշմամբ. տեղեկացնում է BBC-ն: