Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:
ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշեց. «Բայց ինչո՞ւ է վարչապետը մեր դատախազություն դիմել, թող Կիպրոսի դատախազություն դիմեր»: Պատգամավորը համոզված է, որ եթե անգամ պարզվի Տիգրան Սարգսյանի մեղավորությունը, ոչ մի բան էլ տեղի չի ունենա: ՀՀ-ում իրավական համակարգը, ըստ նրա, խայտառակ թերի է, եւ դա չի բացատրվում օրենքների թերիությամբ, թեեւ սուտ է, որ մեր օրենքները լավն են, բայց չեն կիրառվում: Ըստ Հովհաննիսյանի` օրենքներն էլ են վատը, բայց նույնիսկ դրանք չեն կիրառվում ամբողջությամբ: «Որեւէ պետական պաշտոնյայի նկատմամբ, այդ թվում` նաեւ վարչապետի, նման կասկածը միշտ կմնա կասկած, քանի ապացուցական բազային թույլ չեն տա կուտակել կրիտիկական մասսա»,- նշեց պատգամավորը:
Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հովհաննիսյանի կարծիքով, «պահում է», որովհետեւ կա քաղաքական հաշվարկ, սակայն այդ հաշվարկը սխալ է: