կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 13:04
Աշխարհ

Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրք վարչապետը կոչ է արել Ադրբեջանին` ճանաչել ՀԿԹՀ-ի «անկախությունը»

Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրք վարչապետը կոչ է արել Ադրբեջանին` ճանաչել ՀԿԹՀ-ի «անկախությունը»

Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) ճանաչումը կարևոր քայլ կլինի. «Անադոլու» գործակալությանն ասել է չճանաչված ՀԿԹՀ վարչապետ Ֆաիզ Սուջուօղլուն։

Նրա խոսքով՝ ՀԿԹՀ-ն և Թուրքիան «երկու պետություն են, մեկ ազգ»։

«Եվ այդպես է եղել միշտ: Ադրբեջանի կապով մենք «երեք պետություն, մեկ ազգ» ենք։ Հույս ենք հայտնում, որ առաջիկայում մեր շփումները ադրբեջանցի եղբայրների հետ կակտիվանան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը, որի հետ ընդհանուր արմատներ, լեզու և կրոն ունենք, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Սա կարևոր քայլ կլիներ։ Մենք արդեն որոշում ենք կայացրել, որ «ֆեդերացիայի» գաղափարն այլևս ակտուալ չէ (Կիպրոսի երկու մասին վերամիավորումը)։ Այսուհետ խոսքը երկու ինքնիշխան հավասար պետությունների կարգավիճակի մասին է։ Իսկ ՀԿԹՀ-ի նախագահ Էրսին Թաթարն այս հարցում սկզբունքային դիրքորոշում է որդեգրել։ Բացի դրանից՝ անսահմանափակ աջակցություն կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից»,- ասել է Սուջուօղլուն։